|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Դիրաբեքիրից պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի շրջակայքի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումին հարցում է ուղարկել: Խնդիրը կապված է Դիարբեքիրի պատմական պարիսպների և Հևսելի այգիների շրջակայքում իրականացվող «Ազգային այգի» ծրագրի պատճառով պարիսպներին և այգուն հասցվող վնասի հետ:
7 հարցից բաղկացած հարցման մեջ Փայլանը հետաքրքրվում է, թե արդյո՞ք ծրագիրը իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի թույլտվությամբ, քանի որ և' պարիսպները, և' Հևսելի այգիներն այդ միջազգային կազմակերպության համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում են:
Շաբաթներ առաջ թուրքական ընդդիմադիր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Դիարբեքիրի պարիսպների մի հատված շինարարության հետևանքով փլուզվել է: