|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանում հերթական սկանդալն է բռնկվել` կապված «Ուրալյան ավիաուղիներ» ավիափոխադրողի կողմից Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» խախտելու հետ. հայտնում է Rusarminfo-ն:
Օրերս համացանցում հայտնվել է ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության պաշտոնական պարբերականը, որում ներկայացված են Հայաստան ուղղաթիռային թռիչքները: Պարբերականի գլխավոր լուսանկարում Հայաստանի քարտեզի մեջ ներառված է նաև Արցախը, ինչն էլ զայրացրել է ադրբեջանցիներին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` «Ուրալյան ավիաուղիներ»-ը ներողություն է խնդրել և հետ կանչել պարբերականի հունիսյան ամբողջ տպաքանակը: