|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին, կարեւորելով Սիրիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանումը, ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ իր անօրինական ներկայությանը Սիրիայում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Իրանի մշտական ներկայացուցիչը Սիրիայի թեմայով գումարված` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է. «Իրանը Աստանայի գործընթացի շրջանակի մյուս երաշխավորների պես շարունակում է հովանավորել Սիրիայի իշխանությունների իրավունքն ահաբեկչության դեմ պայքարի գործում, որը սահմանվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»:
«Իդլիբի ապաէսկալացման գոտին ձեւավորվել է խաղաղ քաղաքացիներին ահաբեկիչներից պաշտպանելու, այլ, ոչ թե ահաբեկիչների համար անվտանգ տարածք դառնալու համար»,- շեշտել է Թախթ Ռավանչին:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից միջազգային նորմերի, հատկապես՝ հումանիտար նորմերի խախտումը, եւ այդ երկրին կոչ արել անհապաղ վերջ տալ Սիրիայում իր անօրինական ներկայությանը:
«Սիրիայի ապագայի հարցով միայն այդ երկրի ժողովուրդն է լիազորված որոշում կայացնել»,- շեշտել է Թախթ Ռավանչին՝ հավելելով, որ Սիրիայում խաղաղ բնակչությանը պատանդ պահած ահաբեկիչների եւ զինված խմբավորումների դեմ պայքարն անհրաժեշտություն է: