|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեմոկրատական կուսակցության՝ հայկական արմատներով անդամ, Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը հզոր աջակցություն է ստացել թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցությունների անդամների կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափն ավելացնելու հարցով իր առաջարկի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը:
Նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների` 268 կողմ և 152 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Սփիրի՝ 2020 թվականի ֆինանսական տարվա բյուջեի շրջանակում Հայաստանին լրացուցիչ 40 միլիոն դոլար հատկացնելու առաջարկը:
Հավելյալ գումարն ուղղվելու է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը:
Հանձնախմբի տեղեկացմամբ`վերոհիշյալ հարցում Սփիրին աջակցել են Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ֆրենք Փալոունը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր երախտագիտությունն է հայտնել Սփիրին, ինչպես նաև կողմ քվեարկած բոլոր օրենսդիրներին: