|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, թե կոմիտեն որևէ տեղ, որևէ ձևաչափով հանդես չի եկել օգոստոսի 6-ին Արցախում Համահայկական խաղերի բացմանը ՀՀ երեք նախագահների մասնակցության վերաբերյալ հայտարարությամբ:
Հայտարարության մեջ նշված է. «Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի հունիսի 18-ի «Համահայկական աջակիցը» վերտառությամբ հրապարակման, այն է՝ «Համահայկական խաղերի օլիմպիական կոմիտեն և համահայկական խաղերի աջակից հասարակական շրջանակները կոչ են անում, որ միջոցառման համահայկականությունը նշելու համար ՀՀ երեք նախագահներն էլ մասնակցեն օգոստոսի 6-ին Արցախում խաղերի բացման արարողությանը», Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն տեղեկացնում է, որ որևէ տեղ, որևէ ձևաչափով նման հայտարարությամբ հանդես չի եկել»։