|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը միգրենի` պարբերաբար դարձող նոպաներով տեղափոխվել է Փարիզի Նյոյի սյուր Սեն արվարձանում գտնվող ամերիկյան հոսպիտալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով BFM հեռուստաընկերությանը:
83-ամյա դերասանի մտերիմները հայտնել են, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, և Ալեն Դելոնը երեկոյան արդեն պետք է դուրս գրվի բժշկական հաստատությունից: «Նա հետազոտություն է անցնում, ոչինչ ավելին»,- հայտնել է Դելոնի օգնականը:
Բժիշկները որպես միգրենի սրացումների պատճառ նշել են սրտի առիթմիան: