|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում կայանալիք` Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցությունից առաջ շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ծննդյան օրվա կապակցությամբ և նրան ռուսական արտադրության պաղպաղակ նվիրել: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. գրում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` այն շատ է դուր եկել Ցզինպինին, որը դարձել է 66 տարեկան:
«Նախագահը խոսել է Ցզինպինի դերակատարության մասին երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և նրա` վերջերս ՌԴ կատարած այցի հաջողության մասին»,-պատմել է Պեսկովը: