|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները մտադիր են շարունակել համագործակցել սպառազինությունների վերահսկման և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերում: Այդ մասին ասվում է այսօր Բիշքեկում կայացած` կազմակերպության ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հռչակագրում. հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներ են` Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
4 պետություններ` Մոնղոլիան, Իրանը, Աֆղանստանը և Բելառուսը, դիտորդի կարգավիճակ ունեն: 6 երկիր` Շրի Լանկան, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան և Նեպալը, երկխոսության գործընկերներ են: