|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրաժարվել է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին, որը նրան է փոխանցել Իրանում այցով գտնվող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն. հայտնում է РИА Новости-ն:
Համաձայն Խամենեի կայքում հրապարակված տեղեկության` հանդիպման սկզբում Աբեն ասել է, որ ցանկանում է այաթոլլային ԱՄՆ նախագահից ուղերձ փոխանցել, ինչին Խամենեին պատասխանել է. «Ես չունեմ և չեմ ունենա պատասխան ԱՄՆ նախագահի ուղերձի համար, որը Դուք ներկայացրեցիք: Ես կարծում եմ, որ Թրամփը արժանի չէ որևէ ուղերձի»:
Թե կոնկրետ ի՞նչ էր ասվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում, չի ասվում: