|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են փակ ռեժիմով. հայտնում է Minval.az-ը:
«Համանախագահների աշխատանքն ընթանում է բավականին փակ ռեժիմով, բայց դրա համար կան բոլոր բացատրությունները: Ուրախ ենք, որ աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ:
Դիվանագետի խոսքով՝ համանախագահները չեն բացահայտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկների մանրամասները, իսկ համատեղ հայտարարության մեջ խոսվել է մարդասիրական ոլորտի և անվտանգության պահպանման մասին:
«Համանախագահները շփումներ են ունեցել նախագահների, պաշտպանության նախարարների հետ: Արտգործնախարարներն ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը, որի մասին կհաղորդվի»,- ասել է դեսպանը: