|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեքստի մեջ հստակ նշված է, որ այս երկրում չկան շատ անհատ իրավաբաններ, որոնք, ըստ ՀՀ նախագահի, կարող են հավակնել ՍԴ անդամի պաշտոնին: «Մեկ տարի մենք հավաքագրել ենք թեկնածուներ և այդ եղած շրջանակից առաջարկել Վահե Գրիգորյանի թեկնածությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Ըստ նրա` այստեղ խնդիրը քաղաքական շահարկումներից զերծ մնալն է, և ՀՀ նախագահը թեկնածուներ առաջադրելիս առաջնորդվել է համապետական ու համազգային շահերով:
«Մեկ տարի հանրապետության նախագահը ներկայացնում է թեկնածու: 4 թեկնածու առաջադրվել է և չեն ընտրվել: Հայտարարությունում հստակ նշված էր, որ այդ գործընթացը չէր կարող անվերջ տևել»,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը: