|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լեհաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Քշիշտոֆ Շչերսկին հայտարարել է, որ Լեհաստանը և ԱՄՆ-ն ավարտել են Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ավելացնելու հարցով բանակցությունները. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով, սակայն, դա դեռ չի նշանակում, որ կողմերը հասել են համաձայնության այդ հարցում:
Շչերսկին նշել է, որ վերջնական որոշումը կընդունեն պետությունների ղեկավարները. համաձայնագիրը կարող է ստորագրվել Անդրեյ Դուդայի` Սպիտակ տուն այցելության ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 12-ին: