|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ վարչապետի, կառավարության հետ աշխատանքային շատ լավ հարաբերություններ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է աշխատում կառավարության հետ, համաձայնեցնում է արդյոք աշխատանքը: «Վարչապետը բազմիցս ասել է, ես էլ եմ կրկնում, որ մենք ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ։ Այս պաշտոնում եմ երկրին, ժողովրդին ծառայելու համար»,-նշեց նախագահը: