|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպայի վիճակագրական ծառայությունը (Eurostat) տվյալներ է հրապարակել ամենաբազմազավակ ընտանիք ունեցող երկրների վերաբերյալ, ըստ որի` աշխարհամասի ամենաբազմազավակ ընտանիքներ ունեցող երկիրն է Թուրքիան. հաղորդում է «Սպուտնիկի» թուրքական ծառայությունը:
Ըստ տվյալների` Թուրքիայում ընտանիքների 51 տոկոսն ունի երեխա: Այդ ցուցանիշով Թուրքիան առաջ է անցել Իռլանդիայից` 39 տոկոս, Լեհաստանից և Սլովակայից` 36 տոկոս, Ռումինիայից` 35 տոկոս, և Իսպանիայից` 34 տոկոս:
Ամենացածր ցուցանիշներն ունեն Ֆինլանդիան և Գերմանիան` 22 տոկոս, նրանցից ավելի վեր հորիզոնականում են Շվեյցարիան` 23, և Ավստրիան` 25 տոկոսով: