|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՀ կրթության, գիտության և սպորտի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քիչ առաջ կազմակերպվել է պարային ֆլեշ-մոբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ֆլեշ-մոբի ժամանակ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների այս տարվա շրջանավարտները ներկայացրել են ազգային և արտասահմանյան պարեր:
Ֆլեշ-մոբին ներկա էր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պետական պաշտոնյաներ, հյուրեր և այլք: