|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 31-ին` ժամը 19.15-ին, ոստիկանության Գավառի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ 2018թ. հոկտեմբերին իրեն ծանոթ տղամարդու պահանջով «Ինստագրամ» սոցիալական կայքի միջոցով մերկ լուսանկար է ուղարկել:
2019թ. հունվարին տղամարդը լուսանկարը սոցիալական ցանցերում հրապարակելու սպառնալիքով կնոջից պահանջել է 200.000 դրամ։ Գումարի դիմաց ստացել է ոսկյա մատանի և մեկ զույգ ականջօղ։ Երկու ամիս անց, նույն սպառնալիքով, նորից պահանջել է 200.000 դրամ և գումարի դիմաց կինը տվել է իր հարսանեկան մատանին:
Գավառի ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են։
Կատարվում է քննություն: