|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանը Մերձավոր Արևելքում խնդիրների հիմնական պատճառն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը` ընդգծելով, որ Վաշինգտոնի նպատակն է «պայմանավորվել նոր գործարքի մասին, որին ԱՄՆ-ը ցանկանում է հասնել պատժամիջոցների միջոցով». հայտնում է Взгляд-ը:
«Իրանական տնտեսությունը մոտ է կործանմանը»,- ասել է նա:
Բոլթոնի խոսքով` ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ կամ իշխանափոխություն չի ցանկանում, իսկ ռազմական քայլերը ձեռնարկվել են հակամարտությունից խուսափելու համար: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում հաշտվել Հորմուզի նեղուցի մուտքը սահմանափակելու` Իրանի սպառնալիքների հետ: