|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պարսից ծոցում պատրաստ են դիտարկել Իրանի` ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքելու նախաձեռնությունը: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն Իրաք այցի շրջանակում առաջարկել է Պարսից ծոցի երկրներին` չհարձակման մասին համաձայնագիր կնքել` ծոցի շուրջ ստեղծված բարդ իրադրության ֆոնին:
«Ես գիտեմ, որ ոչ բոլորը, սակայն Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մի շարք երկրներ պատրաստ են դիտարկել այդ նախաձեռնությունը: Մենք պատրաստ կլինենք աջակցել այդ գործընթացին»,- ասել է Լավրովը լրագրողներին: