|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանն ու Սամվել Ավետիսյանը մայիսի 29-ին ընդունել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արման Պողոսյանը հավաստիացրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արդյունավետ համագործակցություն ունենալ փորձագիտական խմբի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են՝ ՔԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները գտնվում են Քննչական կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության կենտրոնում:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացմանն ու հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:
ԵԱՀԿ փորձագիտական խումբը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու Հայաստանին՝ գերակա ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում: