|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք կապերին՝ համակարծիք լինելով, որ թեև մեր ժողովուրդը ճակատագրի բերումով ցրված է ողջ աշխարհում, բայց դա նաև առավելություն է տալիս մեզ՝ համախմբել տարբեր երկրների փորձն ու մեր հավաքական ներուժը՝ հայրենիքի զարգացման համար: «Հայաստանն ամեն երկրում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ դեսպաններ ունի, քանի որ ամեն հայ նաև իր երկրի ու իր ժողովրդի դեսպանն է: Մենք մի ժողովուրդ ենք և միասին շատ մեծ բաներ կարող ենք անել»,-ասել է նախագահը:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև նախագահական նստավայրում համերգներ, ցուցահանդեսներ և մշակութային այլ միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնությանը՝ նշելով, որ այն շարունակական է լինելու, և պատրաստակամություն է հայտնել այդ նախաձեռնության շրջանակում հյուրընկալել սիրված երգչուհուն: