|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պատմական տվյալների` աշխարհի ամենամեծ արխիվներից մեկը համարվող Վատիկանի գաղտնի արխիվներում Թուրքիան առաջին անգամ Օսմանյան կայսրության ու Թուրքիայի Հանրապետության պատմությանը վերաբերող փաստաթղթերը համակարգող ծրագիր է սկսել. հաղորդում է Spuntik-ի թուրքական ծառայությունը:
1612 թ. ստեղծված և 1881 թ. Հռոմի պապ Լևոն XIII-ի թույլտվությամբ ուսումնասիրողների առջև բացված արխիվներում հետազոտություններ անցկացնելու թույլտվություն ստացած Թուրքիան կուսումնասիրի 1800-1939 թթ. վերաբերող փաստաթղթերը, նամակագրությունները և ձեռագրերը:
Ծրագիրը կղեկավարի Վատիկանի ազգային արխիվների Հնագրության, դիվանագիտության և արխիվների մասնագիտական դպրոցի շրջանավարտ և Վատիկանի կողմից «արխիվային մասնագետ» (archivista) կոչում ստացած Թուրքիայի առաջին ներկայացուցիչ Ջանան Փարմաքսըզօղլուն: Նա նշել է, որ մի շարք պետություններ ունենց իրենց կատալոգները, իսկ Թուրքիան` ոչ: