|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել Թուրքիայում և Թուրքիայի սահմաններից դուրս բոլոր հացադուլավորներին` դադարեցնել բողոքի ակցիան. հաղորդում է evrensel.net կայքը:
Թուրքիայում և սահմաններից դուրս հացադուլները սկսվել էին անցյալ տարվա դեկտեմբեր ամսից: Նպատակը քրդերի առաջնորդ Օջալանի մեկուսացումը վերացնելն էր: Օջալանը ձերբակալվել էր 1999 թվականին և գտնվում է Ստամբուլի մերձակայքում գտնվող Իմրալը բանտում: Օջալանին տեսակցությունը խիստ սահմանափակ էր, իսկ վերջին շրջանում նույնիսկ փաստաբանների չէին թույլատրում տեսակցել քրդերի առաջնորդին:
Հացադուլների ընթացքում գրանցվել էին մահվան դեպքեր: