|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռումինիայի Գալաց քաղաքում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ շարունակում է պայքարը:
Քառորդ եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, գերծանր Հովհաննես Փափազյանը:
Այսօր ռինգ դուրս կգա եւ մեդալի համար կպայքարի 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը: Մյուս 3 բռնցքամարտիկները կիսաեզրափակիչի համար կպայքարեն վաղը: