|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել մայիսի 30-ին ներկայացվելիք Դատական բարեփոխումների ռազմավարության փաստաթղթի վերաբերյալ, որն առնչվում է թուրքական բանտերում բանտարկյալների վիճակին:
Euronews-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Եվրահանձնաժողովի խոսնակներից մեկը նշել է, որ «այդ փաստաթուղթը երկար սպասված է»: «2016 թ. ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո դատավորներն ու դատախազները ենթարկվեցին քաղաքական ճնշումների, և դա հանգեցրել է դատարանների անկախության նահանջին: Թուրքիան պետք է այս հարցերի ուղղությամբ անմիջապես միջոցներ ձեռնարկի»,- ասել է նա: