|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ`մայիսի 24-ին, կայացավ ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի հատուկ թողարկում, որի ընթացքում ամփոփվեցին նախագծի արդյունքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արդեն հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելլան: Նրա հաղթանակից հետո աղմուկ բարձրացավ, և որոշում կայացվեց չեղարկել եզրափակիչի արդյունքները:
Հաղորդման այս եթերաշրջանին մասնակցում էին նաև երկու հայ փոքրիկներ՝ Ռոբերտ Բագրատյանն ու արցախցի Միշան։
Արդյունքներն ամփոփեց ռուսական «Առաջին ալիքի» տնօրեն Կոնստանտին Էռնստը: Նա մասնավորապես հայտարարեց. «Երկար քննարկումներից հետո հասկացել ենք, որ երկրորդ անգամ քվեարկություն անցկացնել չենք կարող, այդ իսկ պատճառով հաղթող են ճանաչվում բոլորը»:
Եզրափակիչ անցած բոլոր մասնակիցներին հաղթական արձանիկներ նվիրեցին և յուրաքանչյուրին` մեկ միլիոն ռուբլի:
Կոնստանտին Էռնստի վստահեցմամբ՝ «Առաջին ալիքի» եթերում ոչինչ չի վաճառվում։