|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իռլանդիայի Հանրապետության արդարադատության և հավասարության նախարար Չարլս Ֆլենագանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին`«Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու պատճառով: Նա Ադրբեջանի մայրաքաղաքում պետք է մասնակցեր Եվրոպայի լիգային:
«Շատ ցավալի է, երբ բախվում են սպորտն ու քաղաքականությունը, քանի որ Հենրիխ Մխիթարյանը որոշել է չգնալ Ադրբեջան՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչին՝ ելնելով անվտանգության նկատառումներից: ՈՒԵՖԱ-ն պետք է ավելին անի նմանատիպ իրավիճակներում վախերը ցրելու, ինչպես նաև պաշտպանություն ապահովելու համար», - թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նախարարը:
