|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2010 թ. Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջության վատթարացմամբ պայմանավորված` մի խումբ փաստաբաններ և իրավապաշտպաններ պատրիարքի նոր ընտրություններ անցկացնելու նպատակով դիմել էին Ստամբուլի նահանգապետարան, սակայն, պատասխան չստանալով, դիմել էին դատարան: Դատարանի կողմից գործը չընդունվելուց հետո` 2014 թ., դիմել էին Բարձրագույն վարչական դատարան (Danıştay), սակայն, այնտեղից էլ պատասխան չստանալով, 2016 թ. դիմեցին Սահմանադրական դատարան. հաղորդում է «Ակօս» թերթը:
Վաղը Սահմանադրական դատարանը կքննի դիմումը, որում նշվում է, որ դատական գործընթացում տեղի են ունեցել կրոնի և խղճի ազատության խախտում ու դատական ոչ արդար գործընթաց:
Մյուս կողմից` Մութաֆյանի մահվանից հետո արդեն սկսվել է պատրիարքի ընտրության գործընթացը: Խնդրո առարկա դիմումները ներառում են 9 տարվա գործընթացները: