|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հայտարարել է, որ երկրում իշխանության զավթման փորձ է իրականացվում. հայտնում է РИА Новости-ն:
«Վերջին օրերին նկատվող փաստերը վկայում են երկրում իշխանությունը զավթելու փորձի մասին»,- ասել է նա և հավելել, որ ընդդիմության գործողությունները սրում են երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը:
Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ արդեն երկրորդ օրն է` շարունակվում է անժամկետ բողոքի ակցիան, որին մասնակցում է մոտ 200 մարդ: Ցույցերի պատճառով Սուխումում կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի աշխատանքը: