|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը կբողոքարկվի Մարտի 1-ի տուժողների կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Այս որոշումը վստահորդներիս անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով»,-նշել է Վահե Գրիգորյանը:
Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուս՝ 3 նախկին պաշտոնյաների մասով գործի վարույթը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան: