|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական Коммерсантъ թերթի մի շարք աշխատակիցներ զանգվածաբար հեռանում են թերթից` ի նշան բողոքի. հայտնում է РИА Новости-ն:
Բանն այն է, որ թերթում հոդված է հրապարակվել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` պաշտոնից հեռանալու հնարավորության մասին: Բաժնետերերից մեկը դժգոհություն է հայտնել հոդվածի կապակցությամբ, և հատուկ թղթակից Իվան Սաֆրոնովն ու քաղաքական բաժնի խմբագրի տեղակալ Մաքսիմ Իվանովը ստիպված են եղել ազատման դիմում գրել, ինչից հետո մոտ 10 աշխատակից որոշել է միանալ նրանց: