|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ սահմանադրական հրամանը ՝ փակել երկրի կարևորագույն ատյանների, դատարանների մուտքերը ժողովրդին հրահրում և սեպ է խրում երկու հայկական պետությունների միջև: Այս մասին հայտարարություն է տարածել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, որում ասվում է.
Մենք մեր բողոքի նոտան ենք հղում ներկայիս կառավարությանը, քանզի մեր հերոսական ժողովրդին իրենց չմտածված արարքներով մղում են անարխիայի: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ սահմանադրական հրամանը ՝ փակել երկրի կարևորագույն ատյանների, դատարանների մուտքերը ժողովրդին հրահրում և սեպ է խրում երկու հայկական պետությունների միջև: Դրա վառ ապացույցն է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ավտոմեքենայի անօրինական խուզարկությունը: Ո՞վ է Ձեզ իրավունք տվել: Մարդիկ, որ նույնիսկ Արցախի հանրապետության տեղը նոր են իմացել, գնում են վայելելու ազատագրված Արցախը, որի հողը ողողված է մեր որդիների այրամբ: Մենք պահանջում ենք վերջ դնել այս հայրենադավ խայտառակությանը, այս միանձնյա ղեկավարությանը՝ ժողովրդի անունից հանդես գալու ոչ սահմանադրական, ոչ ազգային, ոչ ժողովրդավարական ամպագոռգոռ բառերով:
Թշնամին թակում է մեր դուռը: Կոչ ենք անում համախմբվել, լինել միաբան, որպեսզի չկարողանան մեզ մասնատել և մեր ավետյաց երկիրը փրկենք կործանումից»: