|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Ռյազան քաղաքում անցկացվող Հնագույն քաղաքների միջազգային համաժողովի կազմակերպիչները լուսանկարչական մրցույթի արդյունքներով ընտրել են լավագույն լուսանկարները, որոնք արվել են համաժողովի մասնակից քաղաքներում:
Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարը, որի հեղինակն է լուսանկարիչ Արմեն Ենգոյանը:
«Հնագույն քաղաքների լուսանկարչական համաժողովը» կայացել է Հնագույն քաղաքների համաժողովի և փառատոնի աջակցությամբ, որը Ռյազանում անցկացվելու է օգոստոսի 14-18-ը: Եզակի հեղինակային լուսանկարներում ներկայացվել են ԱՊՀ 26 քաղաք և ՌԴ 40 քաղաք: