|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում տեղակայված Լեհաստանի դեսպանատան մոտ տղամարդը հարձակվել է երկրում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մարեկ Մագերովսկիի վրա: Այս մասին տեղեկացնում է Ynet-ը:
Ըստ լրատվամիջոցի` Մագերովսկին կանգնած է եղել դեսպանատան մոտ, երբ նրան վրա հարձակվել են: Դեսպանը հայտարարել է, որ հարձակվողի խոսքերից միայն հասկացել է՝ «լեհ է, լեհ է» արտահայտությունը:
Դեպքի առթիվ Լեհաստանի դեսպանությունը հաղորդում է ներկայացրել Իսրայելի ոստիկանություն, իսկ դեսպանը բողոք է ներկայացրել Իսրայելի արտգործնախարարություն:
Մագերովսկիի կողմից արված լուսանկարի շնորհիվ Իսրայելի իրավապահները բերման են ենթարկել հարձակում գործած տղամարդուն: