|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ զինուժի կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է Իրաքում և Սիրիայում տագնապի մակարդակի բարձրացման մասին Իրանի կողմից սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել գերատեսչությունը:
«Կենտրոնական հրամանատարությունը, «Անսասան վճռականություն» գործողության հետ համակարգմամբ, բարձրացրել է ուժային դիրքավորման մակարդակը բոլոր այն ուժերի համար, որոնք մասնակցում են Իրաքում և Սիրիայում գործողություններին: Գործողությունը տագնապի բարձր մակարդակում է: Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել Իրաքում ԱՄՆ ուժերին հավանական անմիջական սպառնալիքին»,- նշված է հայտարարության մեջ: