|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ դատախազությունը հաջորդ դատական նիստին իր դիրքորոշումը կհայտնի Արցախի նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դիմումի մասին:Այս մասին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են հաջորդ դատական նիստին ներկայացնել Արցախի նախագահների նամակն ու երաշխավորման հիմքերը՝ դատախազն ասաց. «Դատախազությունն արդեն այդ փուլում՝ որպես կողմ, դիրքորոշում է հայտնելու դրա մասին։ Եթե չեմ սխալվում, նիստը լինելու է մայիսի 13-ին: Դատախազությունը կներկայանա և այդ օրն իր դիրքորոշումը կհայտնի»։