|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գործադիրը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը: Այս մասին հարցը կառավարության մայիսի 10-ի նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Նշված համաձայնագիրը նպատակ ունի աջակցել, խթանել Հայաստանի և Չիլիի միջև քաղաքական երկխոսության և բոլոր բնագավառներում համաչափ և բնականոն հունով զարգացումը: Այս համաձայնագիրը որևէ ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ չունի, չունի նաև Հայաստանի համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ»,- ասաց նա: