|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիդ Գարեջիի վանական համալիրի մոտակայքում բողոքի ակցիա է իրականացվում. հաղորդում է Эхо Кавказа ռադիոկայանը: Ըստ տեղեկությունների` ցուցարարները կենդանի շղթա են կազմել Դավիդ Գարեջիի վանական համալիրի այն հողատարածքի վրա, որի նկատմամբ ադրբեջանական կողմն ունի հավակնություններ: Ցուցարարների հայտարարության համաձայն` այս ակցիան ուղղված է հարևան Ադրբեջանին, որպեսզի ցույց տան, որ վանական համալիրը գտնվում է Վրաստանի տարածքում:
Նշենք, որ ապրիլի 25-ին վրացական կողմը հայտարարել էր, որ ադրբեջանցի սահմանապահները փակել են համալիր տանող ճանապարհը, ինչից հետո դժգոհության մեծ ալիք բարձրացավ Ադրբեջանի նկատմամբ: