|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ վաղը՝ մայիսի 7-ին, Ստեփանակերտում` ԱԺ-ի նիստերի դահլիճում, տեղի կունենա «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորում՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։
Ֆորումին իրենց մասնակցությունն են բերելու Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող` այդ գաղափարի մի քանի տասնյակ կողմնակիցներ։
Ֆորումի կազմակերպմամբ ազդարարվելու է երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ֆորումն ընդունելու է հռչակագիր, կյանքի է կոչելու կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի։
Նման նախաձեռնությունը նպատակ ունի նաեւ նոր ազդակ հաղորդելու Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին։