|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է. «ՔՊ համագումարը, նախնական որոշմամբ, տեղի կունենա հունիսի 15-ին, թեպետ հնարավոր է՝ մի շաբաթ այս կողմ-այն կողմ։ Իսկ երեկ վարչության անդամության դիմումների վերջնաժամկետն էր։ Մոտ 60 թեկնածու է առաջադրվել, չնայած կա ներքին որոշում, որ կազմը 19 կամ 21 լինի՝ ներկայիս 13-ի փոխարեն։
Նոր կարգ է սահմանվել՝ ով ուզում է դառնալ ՔՊ վարչության անդամ, պետք է, այսպես կոչված, ընտրագրավ մուծի։ «Դա քարոզարշավի համար է, ծախսերը հոգալու»,- ասացին մեզ: Ընտրագրավի չափ է սահմանվել 200 հազար դրամը: Վարչության անդամի թեկնածուն սկզբում վճարում է 50 հազար, որ գրանցվի ու նախընտրական ելույթ ունենա համագումարում, իսկ հետո արդեն՝ որպես գրանցված թեկնածու, ավելացնում է 150 հազար դրամ: Եթե ընտրվում է վարչության անդամ, ապա նրան հետ են վերադարձնում 200 հազարը, եթե չի ընտրվում, գումարը գնում է կուսբյուջե»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում