|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է անցկացրել, որում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ԱԺ նախագահին ուղղված առաջարկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ՔՈ-ն ԱԺ նախագահին առաջարկում է անհրաժեշտ քայլեր իրականացնել՝ դադարեցնելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները, ինչպես նաև այդ հարցով դիմել ՍԴ: Լիլիթ Մակունցի խոսքով «Իմ քայլը» խմբակցությունը այդ հարցով որևէ դիրքորոշում չի ներկայացրել: