|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ու Խորվաթիայի փոխվարչապետ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն անցկացրել են համատեղ մամուլի ասուլիս:
Ըստ oxu.az կայքի` Մամեդյարովը հայտարարել է, որ հայտնի է Խորվաթիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում: «Խորվաթիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի 4 բանաձևերի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է»,- նշել է նա:
Պեյչինովիչ-Բուրիչը, իր հերթին, հավելել է, որ այսօր Ադրբեջանում կբացվի Խորվաթիայի դեսպանատունը: «Մոտ ժամանակներս կհայտարարվի Ադրբեջանում Խորվաթիայի դեսպանի նշանակման մասին»,- նշել է նա: