|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շրի Լանկան արգելել է հանրային վայրերում դեմքը ծածկող զգեստների կրումն այն բանից հետո, երբ երկրում Սբ Զատիկի կիրակի օրը տեղի ունեցած արյունահեղ պայթյունները խլեցին ավելի քան 250 մարդու կյանք` միևնույն ժամանակ վիրավորելով հարյուրավորներին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Երկրի նախագահ Մաիթրուիպալա Սիսիրսենան հայտարարել է, որ ինքը կիրառում է «արտակարգ օրենքը», որպեսզի սահմանափակումները պարտադրվեն արդեն իսկ երկուշաբթի օրվանից: «Դեմքը ծածկող յուրաքանչյուր իր, որը հնարավորություն չի տալիս նույնականացնելու անձին», կարգելվի` ելնելով ազգային անվտանգությունից»,- ասել է նա:
Մուսուլման կանանց դեմքը փակող նիքաբի և բուրքայի մասին, սակայն հայտարարության մեջ չի նշվում: Այնուամենայնիվ, այս քայլը ուղղված է դեմքը փակող բոլոր աքսեսուարների կիրառման դեմ:
Հավելենք, որ Շրի Լանկան ունի ավելի քան 21 միլիոն բնակչություն, որոնցից 10%-ը` մուսուլման: Նրանք այս երկրում են հաստատվել դարեր առաջ: