|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավստրալիայի խոշորագույն Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Գլեդիս Բերեջիկլյանը ելույթ է ունեցել Սիդնեյում ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության ժամանակ:
«Մեր գոյատեւման փորձը սովորեցրել է մեզ արժեւորել անկախությունը, հավատքը եւ վստահությունը մեր ինստիտուտների նկատմամբ»,- ասել է նա:
Ի դեպ, ոգեկոչման արարողության ժամանակ ամբիոնի մոտ այլ երկրների դրոշների կողքին եղել է նաեւ Արցախի դրոշը: Անգլերենով իր ելույթը Բերեջիկլյանը եզրափակել է հայերեն խոսքով: