|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 23-ին ժամանել էր Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեո:
Ապրիլի 24-ին նրա գլխավորած պատվիրակությունն Ուրուգվայի խորհրդարանում հանդիպել է երկրի փոխնախագահ, հանրապետության խորհրդարանի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի (Lucía Topolansky) հետ:
Արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և կարգավորման շուրջ արցախյան կողմի մոտեցումները։
Նախարար Մայիլյանը և փոխնախագահ Տոպոլանսկին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում կայունության պահպանման և երկարաժամկետ խաղաղության հաստատման շուրջ։
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։