|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առաջին ատոմային «Բելգորոդ» սուզանավը, որը, որպես փորձարկում, կկրի անօդաչու «Պոսեյդոն» համակարգը, ջուրն են իջեցրել. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ 2019-ի փետրվարի 20-ին Դաշնային ժողովին հղված ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ այն կշահագործվի արդեն այս գարնանը։
Ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն ավելի վաղ РИА Новости-ի հետ զրույցում ասել էր, որ «Պոսեյդոն»-ն իրենից ներկայացնում է հատուցման ռազմավարական զենք, որը կարող է կիրառվել միայն ՌԴ-ի դեմ միջուկային ագրեսիայի դեպքում: