|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 22-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի թիվ 8 շենքին հարակից ավտոճանապարհի հենապատը փլուզվել է, ինչի հետևանքով վնասվել են ջրատար և գազատար խողովակները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է ճանապարհի երկայնքի հենապատը (մոտ 2.5 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: