|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին հարվածած քաղաքացին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է: Այս մասին հայտնել է ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը:
«Պարոն Քըլըչդարօղլուի վրա հարձակում գործածների մեջ կա նաև Օսման Սարըգյուն անունով մարդ, որը մեր կուսակցության անդամ է: Մեր` Անկարայի նահանգային գրասենյակը միջոցներ է ձեռնարկել նրա կուսակցական անդամակցությունը կասեցնելու ուղղությամբ: ԱԶԿ-ն դեմ է ցանկացած բռնության: Ժողովրդավարական քաղաքականության մեջ բռնություն չկա», - իր թվիթերյան էջում նշել է Չելիքը: