|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել, որ հայ և ադրբեջանցի լրագրողները կարողանան փոխադարձ այցեր կատարել:
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի նախկին խորհրդական Էլդար Նամազովը մեկնաբանել է այդ մտադրությունը` ասելով, որ այն հայ լրագրողներին, որոնք կժամանեն Բաքու, պետք է միանգամից երկրի ՊՆ տանել. հայտնում է Minval.az-ը:
«Նրանց պետք է ցույց տալ Ադրբեջանի բանակում առկա ժամանակակից զենքը: Նրանց անհրաժեշտ է բացատրել, որ եթե հողերը չազատագրվեն, ապա մենք կհարվածենք նրանց այդ զենքով: Դրանից հետո նրանց կարելի է տանել օդանավակայան և տուն ուղարկել»,- ասել է Նամազովը: