|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու մասին: Պատգամավորի խոսքով` շուտով ՏՄՊՊՀ-ն, ՀԾԿՀ-ն և Հաշվեքննիչ հանձնաժողով պետք է ներկայացվեն նախագահների թեկնածությունները, և արդյո՞ք ընդդիմությունը կարող է այս կառույցները ղեկավարել:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան առաջարկեց ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին` առաջադրել թեկնածուներ այդ կառույցներում ընդգրկվելու համար. «Մենք դեռևս թեկնածու չունենք: Եթե նման գաղափարներ ունեք, կիսվեք մեզ հետ, մենք հաճույքով ընդառաջ կգնանք»: