|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի կարող լինել քննարկումների առարկա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով Բաքու-Բրյուսել գործընկերության մասին համաձայնագիրը:
Հիշեցնենք` Yerkir.am-ն ավելի վաղ, Իսալամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովին հղումով, հաղորդել էր, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի բովանդակությունը շարունակում են գաղտնի պահել, քանի որ փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշվում որպես «Ադրբեջանի անբաժան մաս»:
«Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Հավաստիացնում եմ, որ, ինչպես ԵՄ-Ադրբեջան մյուս երկկողմ և բազմակողմ փաստաթղթերում և ԵՄ ինստիտուտների բանաձևերում ու հայտարարություններում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի կարող լինել քննարկման առարկա»,- ասել է Աբդուլաևան: